Արտակ Զաքարյանը Բրյուսելում զորակցություն է հայտնել ահաբեկչություններից տուժածների հարազատներին
ՀասարակությունԱզգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է իր աշխատանքները Եվրանեսթ ԽՎ-ի 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը` նշելով, որ առավոտյան բյուրոյի նիստում արտահայտել է պատվիրակության վրդովմունքը կատարվածի վերաբերյալ ու զորակցություն հայտնել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։
Արտակ Զաքարյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հանձնաժողովում «Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքականությունների և այդ երկրների անվտանգությանը սպառանցող մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ և մտահոգություններ» թեմայով զեկույցի համազեկուցող է: