Ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս. Էդուարդ Շարմազանով
ՀասարակությունՑանկացած ահաբեկչություն, այդ թվում` Բրյուսելի ահաբեկչությունը, դատապարտելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 22-ին նշեց ՀՀ ազգային ժողովի նախագահիտեղա կալ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ խոսել է Բրյուսելում այս պահին գտնվող ԱԺ պատվիրակության անդամների հետ:
«Նորմալ է, որևէ վտանգ մեր պատվիրակությանը չի սպառնում: Ցանկացած ահաբեկչություն, այդ թվում` այս մեկը, դատապարտելի է: Ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս, և այդ պայքարում չպետք է լինեն մեծ ու փոքր երկրներ, ժողովուրդներ: Սա մտահոգիչ է, պետք է լինենք ավելի ուշադիր, հստակ պայքար մղենք ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ` անկախ նրանից` Բրյուսելում են կատարվում, Հայաստանի սահմաններին, թե Մերձավոր Արևելքում»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա տեղեկացմամբ` ԱԺ պատվիրակությունը մյուս երկուշաբթի այստեղ կլինի: Շարմազանովի խոսքով` պատվիրակության կազմում են պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը և այլք: