Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հնարավորությունների խաչմերուկում

Որպես կանոն, ՏԻՄ ընտրությունները մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: Սովորաբար ունենում ենք մի իրավիճակ, երբ առաջադրվում են գործող քաղաքապետը կամ գյուղապետը և առաջադրվողի քարտուղարը, որպեսզի ապահովեն մրցակցության իմիտացիան:

Բայց այլ է իրավիճակը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հարցում: Այստեղ առաջադրվածներից երկուսը ներկայացնում են հակադիր բևեռներ: Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանին պաշտպանում է իշխող կուսակցությունը, իսկ ընդդիմադիր դաշտից նրան ձեռնոց է նետել ՔՊ-ն ներկայացնող Սասուն Միքայելյանը:

Ի՞նչ հնարավորություններ ունեն այս երկու գործիչները:

Պատմությունն այս մասին ասում է հետևյալը: Նախորդ ընտրություններին, երբ առաջադրվել էր Սասուն Միքայելյանը, նա ուներ բավականին հզոր աջակցություն` ի դեմս իր հզորության պիկին գտնվող ՀԱԿ-ի, որը բոլոր մարդկային ռեսուրսները ներդրեց պաշտպանելու թեկնածությունը և քվեները: Միքայելյանը քիչ աջակցություն չստացավ նաև «Բարգավաճ Հայաստանից» և երկրապահներից (երկրորդի պարագայում դա պաշտոնական-կազմակերպության մակարդակով չէր, այլ անձերի): Այս ամենի հանրագումարում Միքայելյանը կարողացավ հավաքել շուրջ 10.000 ձայն, որը բավական չեղավ քաղաքապետ դառնալու համար:

Մյուս թեկնածուն` գործող քաղաքապետը, հաղթեց` ունենալով իշխանության լիարժեք աջակցությունը: Այն հանգամանքը, որ ընտրությունները կարող են հերթական անգամ կեղծվել, գոնե այդ գործընթացներին ծանոթ ողջախոհ անձը դժվար թե դնի կասկածի տակ, բայց ահա հետաքրքրական է, թե ի՞նչ ռեսուրսներով են երկու թեկնածուները գնում ընտրության:

Գործող քաղաքապետի աջակիցների թիմը, պարզից էլ պարզ է, ամբողջ իշխանական ճամբարն է` իր հնարավորություններով և ռեսուրսներ: Իսկ ահա Սասուն Միքայելյանն այդ կարևորագույն կետին մոտենում է նախկինից էապես թույլ դիրքերով: Միքայելյանի փաստացի պաշտպանում է միայն ՔՊ-ն, որը չունի այն անհրաժեշտը, որ թեկուզ ընդդիմադիր դաշտի ձայները մոբիլիզացնելով՝ հասնի ցանկալի արդյունքի, չունի ՀԱԿ-ի աջակցությունը: Դաշտում եղած քիչ թե շատ ընդդիմադիր կուսակցությունները կուսակցական մակարդակով աջակցության վերաբերյալ հայտարարություն չեն արել: Ու սա բնական է:

Իհարկե, ՔՊ-ում կան նվիրված թիմակիցներ, հատկապես երիտասարդության շրջանում, բայց դա բավական քիչ է հաղթանակ տանելու համար: Որպես կանոն, հայկական միջավայրում, հատկապես ընտրական գործընթացներում, ստեղծականությունը չի աշխատում:

Մյուս կողմից՝ հետաքրքիր էր ՀԱԿ-ՔՊ քննարկումը տեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի հանձնաժողովականներին ՔՊ-ի ներկայացուցիչներով փոխարինելու առումով: Տողերիս հեղինակի համար ի սկզբանե պարզ էր, որ ՀԱԿ-ը չի համաձայնելու: Դա ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Հասարակության լայն ընկալումներում, անկախ Փաշինյանի խարիզմայից, ՔՊ-ն մեծ հաշվով դիտարկվում է ՀԱԿ-ից առանձնացված թև, երկրորդ, որքան էլ ցավալի լինի, գոնե տեսանելի աչքի համար, այս երկու առողջ ընդդիմադիր կառույցների միջև հակասությունները բավական խորքային են, և չի բացառվում դրանց էլ ավելի խորացումը:

Եվ, վերջապես, երրորդ, ՀԱԿ-ի տեղերը զիջելը կնշանակեր, որ ՀԱԿ-ը չի վստահում Հրազդանի իր թիմին, կամ այն հանձնաժողովականներին, ովքեր աշխատել են մինչ այդ: Լուրջ քաղաքական ուժը, առանց իրական և հիմնավորված պատճառաբանության, չի կարող գնալ նման քայլի: Իսկ նման հիմնավորումներ այս փուլում գոնե չկան:

Վերջին հարվածն էլ Միքայելյանը ստացավ ԵԿՄ կառույցից, որը պաշտոնապես հայտարարեց, որ չի աջակցելու իր մարտական ընկերոջը:

Ինչպես տեսնում ենք, Միքայելյանը ընտրությունների է գնում բավականին երերուն հիմքերով, մնում է միայն մեկ հարցի պատասխան. կկարողանա՞ն կրկնել 10.000 արդյունքը, թե՞ ամեն դեպքում այդ թիվը ևս չի գերազանցվի:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան