Lady in white կամ կրում ենք սպիտակ (լուսանկարներ)
LifestyleՄաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն եւ արգելքների վերացում: Սպիտակը նաեւ հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները:
Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել եւ նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը: Էլեգանտ սպիտակը ստեղծում է ինչպես մինիմալիստական ոճ, այնպես էլ շքեղ ու տպավորիչ կերպար:
Orer.am-ը պատրաստել է Lady in white ֆոտոշարք:











































Պատրաստեց Լիանա Կարապետյանը