Հայաստանում կիրականացվեն ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրեր. Արտեմ Ասատրյան
ՀասարակությունՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համոզված է, որ Հայաստան ում կենսաբանական ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն: Նպատակը մեկն է` այնպես անել, որ երեխաները չհայտնվեն մանկատներում:
Այս մասին նախարարը նշեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում:
«Նախարարության կողմից մշակվել է ևս մեկ նախագիծ, որը վերաբերում է այլընտրանքային խնամքի ուղղորդման չափորոշիչներին: Այն առաջիկայում կներկայացվի կառավարություն: Ծրագիրը բացառում է երեխային կենսաբանական ընտանիքից բնակչության սոցիալական պաշտպանության հաստություն ուղեգրելը: Սոցիալական աշխատողները պետք է իրականացնեն ընտանիքի կարիքի ամբողջական գնահատում, դիտարկեն կենսաբանական կարիքին օգնելու հնարավորությունները, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն, որ կենսաբանական ընտանիքում խնդիրը լուծվի և երեխան ընտանիքից դուրս չհայտնվի»,- նշեց նա:
Նախարարի խոսքով` դրա անհնարինության դեպքում պետք է լուծվեն ժամանակավոր խնամքի խնդիրները: «Ժամանակավոր խնամք ապահովելով`պիտի շարունակվեն աշխատանքները, որպեսզի երեխան վերադառնա կենսաբանական ընտանիք»,-հավելեց նա:
Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ սա կարևոր է նաև այն առումով, որ զարգանում է սոցիալական աշխատողների ինստիտուտը:
|
Нажмите здесь, чтобы Ответить или Переслать
|