Չինաստանում ոտքեր չունեցող բժշկուհին տնային կանչերի գնում է աթոռակների օգնությամբ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Չնայած չափազանց երիտասարդ տարիքում ոտքերի անդամահատմանը` չինուհի Լի Ջուհոնգին հաջողվել է իրականացնել բժշկուհի դառնալու իր երազանքը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, 37-ամյա բժշկուհին 15 տարի է արդեն օգնում և բժշկում է իր հայրենի Վադիան գյուղի բնակիչներին: Ոտքերից Լին զրկվել է 4 տարեկանում ավտովթարի հետևանքով: 8 տարեկանից սկսել է սովորել տեղաշարժվել երկու փայտե աթոռների օգնությամբ:
Բժշկություն ուսանելուց հետո՝ 2000-ին նա վերադարձել է գյուղ և սկսել սպասարկել գյուղի 1000 բնակիչներին: Իր աթոռների օգնությամբ Լին հաջողացնում է նույնիսկ տնային կանչերի գնալ:
Լիին տնային գործերում օգնում է ամուսինը, ով երբեմն կնոջը ուսին դրած տանում է հիվանդների մոտ:



