Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունները մինչև ապրիլի 2-ը կտեղափոխվեն կառավարական թիվ երեք շենք
ՀասարակությունՄինչ ապրիլի 3-ը Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները կազատեն կառավարական թիվ 2 շենքում զբաղեցրած տարածքները և կտեղափոխվեն կառավարության թիվ երեք շենք:
Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ պետական գույքիկառավարման վարչության պետ ԱրմանՍահակյանը: Նրա խոսքով՝ կառավարության թիվ 3 շենքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվելիք հատվածի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, և գերատեսչությունն սկսել է տեղափոխվել: Էներգետիկայի նախարարության հետ կապված՝ եղել են կոմունիկացիոն մի քանի խնդիրներ, որոնց արագ լուծումներ են տրվել: «Ես խնդրել եմ նախարարներին, որպեսզի գոնե ամենաուշը երկուշաբթի ազատեն զբաղեցրած տարածքները»,- ասաց Սահակյանը:
«Բացառված է, որ երկուշաբթի ազատած չլինեն: Որովհետև մենք պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ, կառավարությունը որոշեց կառավարական թիվ 3 շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացնել 32 մլն 500 հազար դրամ: