Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-2-ը, ինչպես նաև ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 1-2-ը և 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: