Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: