«Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը հետաձգվում է
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ապրիլի 2-ին քաղաքապետարանի ճեմասրահում նախատեսված «Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը հետաձգվում է:
Անցկացման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: