Ազգային պատկերասրահի շենքը լուսավորվել է կապույտ լուսարձակներով
ՀասարակությունԱրդեն չորրորդ տարին անընդմեջ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ապրիլի 2-ին Երևանը միացել է մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները կապույտ լույսով լուսավորելու նախաձեռնությանը: Այս տարի կապույտ լուսարձակներով է լուսավորվել Ազգային պատկերասրահի շենքի ճակատային հատվածը:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: