Գիտնականներ խորհուրդներ են տվել տղամարդկանց, թե ինչ չի կարելի անել առաջին ժամադրության ժամանակ
Lifestylenews.am-ը գրում է.
Բրիտանացի փորձագետները ուղեցույց են մշակել, որը կօգնի տղամարդկանց առաջին ժամադրության ժամանակ։ Կտրականապես արգելվող գործողությունների ցանկը հրապարակել է Svopi թերթը՝ վկայակոչելով Independent-ը։
Մասնագետները պնդում են, որ ժամադրության վայրի ընտրության վրա պետք չէ երկար ժամանակ ծախսել, կարելի է կանգ առնել պիկնիկի, արշավի կամ թանգարան ու մշակութային միջոցառում այցելելու տարբերակներից մեկի վրա։ Շատ լավ տարբերակ է նաեւ էքստրիմ ժամադրությունը՝ բանջի ջամփինք, ամերիկյան բլուրներ եւ այլն։
Բանն այն է, որ վախի ֆիզիոլոգիական արձագանքը շատ նման է սեռական գրգռվածությանը, եւ այդ զգացմունքների համար պատասխանատու է ուղեղի նույն հատվածը։
Կարեւոր է համարվում նաեւ ձեր ընկերուհու մասին հնարավորինս շատ բան իմանալը, սակայն այստեղ շատ նուրբ սահման կա զրույցի եւ հարցաքննության միջեւ, այնպես որ չպետք է մոռանալ լսելու եւ հետաքրքրություն ցուցաբերելու նկատմամբ։
Ոչ մի դեպքում չի կարելի պատմել ձեր նախկին ընկերուհիների կամ այնպիսի իրավիճակների մասին, որտեղ պատմողը զոհի վիճակում է։ Ժամադրության ժամանակ պետք է վստահ լինել սեփական ուժերին, նաեւ պետք է ջենթլմեն լինել։
Հրավիրելով պարի կամ հարցնելով հեռախոսի համարը պետք է թեթեւ հպվել աղջկա ուսերին։ Կտրականապես արգելվում է անել բաց սեքսուալ ակնարկներ, ընդհատել նրա խոսքը եւ խոսել միայն սեփական անձի մասին՝ չհետաքրքրվելով դիմացինիդ կյանքով։ Նաեւ չի կարելի նայել աղջկա կրծքին եւ նրա ներկայությամբ աչք տնկել» ուրիշ աղջիկների վրա։