Նոր Զելանդիայում պիցցան ռոբոտները կառաքեն
Lifestylenews.am-ը գրում է.
Domino’s Pizza պիցերեաների միջազգային ցանցը մոտ ժամանակներս պլանավորում է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնում նոր ռոբոտի փորձարկել, որը պիցցա է առաքում պատվիրողներին: 4-ակնանի ռոբոտը, որը կոչվում է DRU, կարող է մարտկոցի մեկանգամյա լիցքով անցնել մոտ 30 կմ: Ռոբոտն ունի մոտ 90 սմ հասակ եւ փոխանցիչների միջոցով կարողանում է խուսափել անցորդներին բախվելուց: Նա հատուկ տաքացվող խցում կարող է պահել մինչեւ 10 պիցցա: Հաճախորդները այն կարող են բացել միայն հատուկ կոդի միջոցով, որը ստանում են գումարը վճարելուց հետո, փոխանցում էKedem-ը: