Գիտնականները պարզել են, թե հարուստ կանայք ինչպիսի տղամարդկանց են նախընտրում եւ հակառակը
Lifestylenews.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, թե հարուստ կանայք ինչպիսի տղամարդկանց են նախընտրում եւ հակառակը: Համապատասխան հետազոտությունն անցկացրել են Քալիֆորնիայի Չեփմենի համալսարնի աշխատակիցները, հայտնում է New York Post-ը:
Հետազոտությանը մասնակցել է 18-75 տարեկան 28 հազար կամավոր՝ կանայք եւ տղամարդիկ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք չեն ուզում իրենց կողքին պակաս հաջողակ տղամարդկանց տեսնել: Իգական սեռի ներկայացուցիչների 61 տոկոսը պատրաստ է ընտանիք կազմել միայն այն տղամարդու հետ, որն իրենցից շատ է վաստակում: Հարցվածների 46 տոկոսը համաձայնել է ամուսնանալ տղամարդու հետ, որը կարող է նաեւ իրենցից ավելի ապահովված չլինել, սակայն առնվազն պետք է կնոջ չափ գումար վաստակի:
Իսկ տղամարդկանց միայն 24 տոկոսն է կարծում, որ կինը պետք է ամուսնու չափ վաստակի: Ընդ որում, 33 տոկոսը կարծում է, որ հենց կինը պետք է ամուսնուց շատ վաստակի:
Իսկ ահա արտաքին տեսքի հարցում տղամարդիկ գրեթե միակարծիք են: Նրանց 80 տոկոսը նախընտրում է իրենց կողքին սլացիկ կազմվածքով կին տեսնել: Իսկ տղամարդու գեղեցիկ մարմինը կարեւոր նախապայման է կանանց միայն 58 տոկոսի համար: