Խուճապն արդեն հասել է Ալիև Կրտսերին
ՀասարակությունԱդրբեջանական մամուլը ողողված է միակողմանի մարտական գործողությունները դադարեցնելու մասին տեղեկություններով: Թե դրանով ում են ուզում դուր գալ ալիևյան վարչակարգի անդամները, հայտնի չէ, սակայն դա վկայում է այն մասին, որ հայկական կողմի հասցրած հզոր հակահարվածից նրանք ոչ միայն վախեցած են, այլև պատկերացնում են, թե հայկական զինված ուժերն այս անգամ ինչ դաս են տալու նրանց: Մարտական գործողություններից վախեցած ազերիները այս և նմանատիպ տեղեկություններով, հավանաբար, նոր երգեր են պատրաստվում հորինել իրենց ներքին լսարանին կերակրելու համար, սակայն այն, որ հայկական խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելը չեն մարսելու, միանշանակ է:
Պատերազմում, ինչպես պատերազմում, և եթե ջինը արդեն դուրս է եկել շշից, նրան պետք է ոչնչացնել որտեղ էլ որ լինի՝ օդում, ջրում, թե ցամաքում: Այնպես որ, եթե Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ագրեսիվ գործողություններ է սկսել ու հետո փախչել գիտի, ապա պետք է նաև լավ իմանա, որ իր կողմից վարվող նենգ «մարտավարությունը» երբեք էլ նորություն չի եղել հայկական զինված ուժերի համար: Իսկ բանակցային սեղանի շուրջ չնստելու ալիևյան մանկամիտ կապրիզները, սեփական ժողովրդին ստով ու կեղծիքով կերակրելու և դրա ֆոնին հերոսի կերպարով ներկայանալու հերթական փորձերը կրկին կավարտվեն հայկական կողմի փայլուն հաղթանակով: Այնպես որ, եթե Ալիևը իր նախահարձակ գործողություններից ընդամենը մեկ օր անց սկսել է մարտական գործողությունները միակողմանի դադրեցնելու մասին բարբաջանքներ տարածել, ուրեմն խուճապի ալիքը հասել է նաև նրան: Ու այս ֆոնին դժվար չէ պատկերացնել, թե կրակի հետ խաղալու այս փորձից հետո հայկական կողմին քանի օր պետք կլինի ալիևյան Ռայխսթագի գլխին Արցախի դրոշը ծածանելու համար:
Արմինե Գրիգորյան