Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: