Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Արցախին
ՀասարակությունԺնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այս մասին տեղեկացրին եկեղեցու ծխական խորհուրդից:
«Ապրիլի 1-ից արցախյան հակամարտության գոտում վերսկսել են պատերազմական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը ծանր վնասներ է հասցրել նախահարձակ Ադրբեջանական ուժերին, բայց, բնականաբար, ինքն էլ կրում է որոշակի կորուստներ: Սփյուռքի բոլոր համայնքներն ինքնակազմակերպվում են Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, և նյութաֆինանսական միջոցների ներհոսքը համակարգելու համար Արցախի կառավարությունը ստեղծել է հատուկ օպերատիվ շտաբ` Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Կոչ ենք անում ծխի բոլոր անդամներին իրենց հնարավորությունների սահմաններում ուղիղ դրամական փոխանցումներով իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին, բանակին և կառավարությանը: Մենք սահմանին կանգնած չենք, բայց մեր երկրի թիկունքին ենք»,-նշված է ծխական խորհրդի տարածած հայտարարությունում: