Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին զուգահեռ կասֆալտապատվի Դադիվանք տանող ճանապարհը
Հասարակություն«Հայաստան» հիմնադրամի կողմից համահայկական ջանքերով հանգանակված միջոցներով կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հիմնական ճանապարհին զուգահեռ 2016-ին կասֆալտապատվի նաև դեպի Դադիվանք տանող 1կմ-ից ավելի ճանապարհը, որն այսօր ունի մինչև 9մ հողային պաստառ (նախկինում 4-5մ): Արդեն շահագործվում է Դեպի Չափառ բարձրացող 3.7 կմ երկարությամբ ճանապարհը:
Այս մասին գրառում է կատարվել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: