Ռուսաստանի վարչապետն «Ինստագրամի» իր էջում Երևանի ու Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել
LifestyleՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Երևանի ու Արարատ լեռան լուսանկարը:
57 րոպեում լուսանկարը հավանել է մոտ 18 հազար մարդ: Մեդվեդևն այս էջում ունի 2.1 մլն հետևորդ: