Ինչպես արագ և առանց դժվարության մաքրել եղունգների վառ գույնի լաքը
LifestyleՀաճախակի վառ գույնի լաքերը մաքրելիս, այն լղոզվում է մատներին և նույնիսկ մանրակրկիտ մաքրելուց հետո թողնում է հետքեր:
Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որը կօգնի արագ և հեշտությամբ մաքրել եղունգների լաքը: Այլևս կարիք չի լինի լաքի հեռացման համար օգտագործել բամբակ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է:
Լաքի հեռացման համար ձեզ անհրաժեշտ է
100 մլ լաք հեռացնելու հեղուկ
Չոր անձեռոցիկներ
1. Ոչ մեծ տարայի մեջ լցրեք լաքի հեռացման հեղուկը
2. Այժմ եղունգները 20 վայրկյան պահեք այդ հեղուկի մեջ:
3. Անձեռոցիկի օգնությամբ հանեք լաքի մնացորդները:
Մեկ անգամյա օգտագործումից հետո կարիք չկա թափել հեղուկը, այն կարելի օգտագործել բազմաթիվ անգամներ: