Սուրենն ընկերասեր, աջակցող եւ վստահելի մարդ էր․ Հայկ Մարության
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ընկերասեր, աջակցող, իր աշխատանքում պրոֆեսիոնալ ռեժիսոր, պրոդուսեր Սուրեն Թադեւոսյանը շատերիս հայտնի է հենց ՈՒՀԱ-ի խմբից։ Բացի այդ նա խաղացել է «Մեր բակը» ֆիլմում։ Իր գործունեության ընթացքում տարբեր մրցանակաբաշխություններում նա արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն ռեժիսոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակներին։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Մարությանը խոսեց Սուրենի եւ իրենց ընկերության մասին։
«Մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել ՈՒՀԱ-ի խմիբի հետ։ Սուրենի հետ ոչ միայն գործի բերումով եմ շփվել, այլ նաեւ աշխատանքից դուրս ընկերներ ենք եղել։ Նա բարի, ընկերասեր աջակցող, վստահելի մարդ էր։ Նրա հետ կարող էիր կիսվել ամեն հարցով։ Մարդն այնպիսի էակ է, որ որքան էլ խոսես իր մասին, մեկ է քիչ է։ Ցավոք այսօր նա մեզ հետ չէ, բայց միշտ կմանա մեր հիշողություններում»,- ասել է Հայկը։

Դերասանը նշեց, որ Սուրենի եւ ՈՒՀԱ-ի խմբի տղաների հետ շատ հետաքրքիր պատմություներ կան․ «ՈՒՀԱ-ի շրգագայության ընթացքում շատ հիշողություներ կան։ Հատկապես Վորոնեժ քաղաքում բազում խենթություններ ենք արել»։
Հայկը ցավակցում է Սուրեն Թադեւոսյանի հարազատներին եւ ընկերներին։
Հիշեցնենք, որ Սուրեն Թադեւոսյանը մահացել է երեկ գիշեր Վալենսիայի հիվանդանոցներից մեկում։ Ռեժիսորը 40 տարեկան էր։ Հայտնի ռեժիսորը տեւական ժամանակ բուժումներ էր ստանում Իսպանիայում։ Նրա մոտ շաքարային դիաբետ էր հայտնաբերվել, իսկ մի քանի ամիս առաջ Սուրենը ինսուլտ էր ստացել։
Մելինե Տոնոյան
- See more at: http://style.news.am/arm/news/30528/surenn-ynkeraser-ajakcox-ev-vstaheli-mard-er%E2%80%A4-hayk-marutyan.html#sthash.Dr2exMhd.dpuf