Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Հայաստանն ու Գերմանիան տնտեսական կապերը խորացնելու նոր քայլ են կատարել. բացվել է Գերմանական տնտեսական միավորումը

Տնտեսություն

Հայաստանում այսուհետ կգործի Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ), որին անդամակցում են հայ-գերմանական տնտեսական կապերում ակտիվ մասնակցություն ունեցող ձեռնարկությունները: 

Ապրիլի 12-ին կատարվեց միավորման հանդիսավոր բացումը, որը 2013թ. մարտից իր ճյուղային գրասենյակով ներկայացված էր Երևանում, սակայն մինչ օրս գործում էր Թբիլիսիի ԳՏՄ ենթակայությամբ: Միջոցա ռմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ կատարվեց կարևոր քայլ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

«Միջոցառմանը նախարարի մասնակցությունը վկայում է հայ-գերմանական տնտեսական կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության ու շահագրգռավածության մասին»,-ասաց նա:

Դեսպանն անդրադարձավ փաստին, որ Գերմանիան Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրամիության երկրներից: «Ինչ վերաբերում է Հայաստան-Գերմանիա երկկողմ առևտրատնտեսական կապերին, ապա անցյալ տարի առևտրաշրջանառության աճ է արձանագրվել երկու երկրների միջև: Բայց կարծում եմ, որ սպառված չէ ներուժը առևտրի ու ներդրումային ոլորտներում»,-հավելեց Մաթիաս Քիսլերը: Նա նկատեց, որ համագործակցության խորացման հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներու մ:

«Գերմանական տնտեսության ողնուղեղը կազմում են փոքր ու միջին ձեռնարկությունները: Ես կարծում եմ, որ այս մոդելը կարելի է կիրառել նաև Հայաստանում»,- հավելեց դեսպանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ շեշտեց, որ Գերմանիայի հետ  հարաբերությունները Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են: 

«Պատահական չէ, որ ԵՄ երկրների շրջանում Հայաստանի ու Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին տեղում է: Այդ հարաբերությունները ունեն զարգացման և խորացման իրական հնարավորություններ»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման քաղաքականությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է ու այդ  համատեքստում է, որ իրականացվում են օրենսդրական փոփոխություններ ու բարելավումներ:

«Ներդրումային քաղաքականության առումով մենք հիմա հիմնարար վերանայումներ ենք իրականացնում, այդ թվում` օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի ստեղծման, ինչպես նաև դրանից բխող` ներդրողների իրավունքների պաշտպանության ամբողջական համակարգ հիմնադրելու տեսքով»,- նշեց  Արծվիկ Մինասյանը`  շեշտելով, որ իրենք ամեն ջանք գործադրելու են, որ որևէ գերմանացի ներդրող չզգա որևէ խտրական մոտեցում:

Հուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ