Զբոսաշրջիկը ֆիքսել է, թե ինչպես է 19-ամյա աղջնակը սելֆի անելիս ընկնում գնացքի տակ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Չինաստանի հարավում գտնվող վարդերի այս այգին միշտ էլ գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Ավելի քան 13հա այս տարածքը տեսնելու եւ գնահատելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից։ Բայց այս անգամ տեսարժան վայրը ոչ թե իր գրավչության եւ գեղեցկության համար է հայտնվել պարբերականների առաջին էջերին, այլ դժբախտ պատահարի հետեւանքով։

Ապրիլի 9-ին վարդերի այգին տեսնելու եկած զբոսաշրջիկները ականատես են եղել մի ողբերգական դեպքի։ Այգու տերը մի քանի ուսանողների հետ պտտվելիս է եղել տարածում, երբ երեխաներից մեկը սկսել է սելֆի անել՝ չնկատելով մոտեցող գնացքը։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։