Նռան հյութի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է օրգանիզմը սթրեսից ու բարձրացնում է աշխատունակությունը
LifestyleԳիտնականները հետազոտություն են կատարել, որի մասնակիցները պետք է երկու շաբաթվա ընթացքում ամեն օր կես լիտր նռան հյութ ըմպեին: Փորձի սկզբում և վերջում մասնագետները չափում էին մարդկանց զարկերակը, ինչպես նաև խնդրել են նրանց անկետա լրացնել՝ հոգեվիճակը պարզելու նպատակով:
Ինչպես ցույց տվեց արդյունքը, երկու շաբաթից հյութ խմած մասնակիցները բավարարված էին, ոգեշնչված էին աշխատանքի կապակցությամբ, ինչպես նաև բարելավել էր նրանց էմոցիոնալ վիճակը:
Նռան հյութ օգտագործածների մոտ նաև նվազել էր ճարպերի կուտակումը: Հետազոտողները ասում են, որ նուռը նաև օգնում է օրգանիզմը երիտասարդեցնելու հարցում: