Պլաստիկ վիրաբուժության սիրահարի քիթը սկսել է «պոկվել»
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բրազիլացին, որը ծախսել է ավելի քան 430 հազար դոլար պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Քեն տիկնիկին, հայտնվել է հիվանդանոցում քթի ձևափոխման անհաջող վիրահատությունից հետո։
Նշվում է, որ Ռոդրիգո Ալվեսի մոտ սկսվել է նեկրոզ, որը կարող է բերել տղամարդու դեմքից քթի հեռացման։
32-ամյա բրազիլացին անցկացրել է 42 պլաստիկ վիրահատություն սկսած 2004 թվականից։ Վերջին վիրահատությունը նա կատարել է 2016 թվականի փետրվարին, սակայն կարճ ժամանակ անց կրկին հայտնվել է հիվանդանոցում, քանի որ նրա քթի մեջ անցք է հայտնվել։ Ներկայումս նա դժվարությամբ է շնչում։
Թե ինչ որոշում կընդունեն բժիշկները, դեռ հայտնի չէ։