Եթերային գեղեցկություն. Elie Saab-ը ներկայացրել է հարսանեկան զգեստների առաջին հավաքածուն (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Լիբանանյան հեղինակավոր Elie Saab նորաձևության տունն իսկական անակնկալ է մատուցել իր արտադրանքի երկրպագուներին՝ ներկայացնելով բրենդի պատմության մեջ անդրանիկ հարսանեկան հավաքածուն:
Ինչպես նշում է Tatler-ը, նախքան այս տաղանդաշատ լիբանանցին հարսանեկան շքեղ զգեստներ էր կարում միայն պատվերով:Այժմ նա թողարկել է Bridal Elie Saab ուղղությունը, որն, անկասկած, դատապարտված է հաջողության:
Դեբյուտային հավաքածուում կանացիության ու էլեգանտության հավերժ գովերգակ Սաաբը ներառել են ինչպես դասական ձևվածքով, այնպես էլ մինի կիսաշրջազգետներով մոդելներ ու տաբատներով համադրված նրբաճաշակ կոստյումներ:








