Սեռավարակները կարող են կուրության պատճա՞ռ դառնալ
LifestyleՔլամիդիա մանրէի C. trachomatis անունով շտամմն առաջացնում է ոչ միայն քլամիդիոզ, այլր տրախոմա՝ արեւադարձային հիվանդություն, որը կարող է կուրության պատճառ դառնալ: Մինչ այդ փորձագետները կարծում էին, որ կան երկու տեսակի մանրէներ, որոնցից մեկը քլամիդիոզի է հանգեցնում,իսկ մյուսը՝ աչքերի ինֆեկցիայի: Իսկ հիմա հետաազոտությունը ցույց է տվել, որ գենետիկ փոփոխությունները կարող են ԶՊՊՊ մանրէն վերածել մի միկրոօրգանիզմի, որն էլ հենց տրախոմայի պատճառ է դառնում ու ախտահարում աչքը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ կուրությամբ սպառնացող հիվանդությունը կարող է նաեւ սեռական ճանապարհով փոխանցվել: Հետեւաբար, ինչպես գիտնականներն են հավաստիացնում, տրախոմայով վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել:
Գիտնականների գնահատականով,տրախոմայի հարուցած տեսողական խանգարումներից հիմա տառապում է երկու միլիոն մարդ՝ աշխարհի տարբեր երկրներում: Հիմնականում այդ ինֆեկցիան տարածված է գյուղական համայնքներում, որոնց բնակիչները չեն պահպանում հիգիենայի կանոնները: Գիտությունն առաջ համարում էր, որ տրախոմա առաջացնող քլամիդիայի մանրէն տարածվում է միայն ճանճերի կամ էլ վարակված մարդու ձեռքերին ու հագուստին դիպչելու միջոցով:
Հետազոտողները հայտնաբերել են, որ օրգանիզմում գենետիկ տարբերակներից միայն մեկի հայտնվելը կարող է փոխել ԶՊՊՊ մանրէն, այն վերածելով տրախոմա առաջացնող շտամմի: Իսկ քանի որ քլամիդիաները կարող են փոխել ԴՆԹ-ն, կա նաեւ կուրություն առաջացնող վտանգավոր հիվանդության նոր շտամների առաջացման լուրջ վտանգ: