Հրաշալի դիմակներ մաշկի թարմացման ու տոնուսի բարձրացման համար
LifestyleOrer.am-ն առաջարկում է մի քանի դիմակ մաշկի թարմացման ու տոնուսի բարձրացման համար:
Դիմակ թթվասերով և շոռով.
1 ճաշի գդալ թարմ թթվասերը, 1 ճաշի գդալ շոռը և 1 թեյի գդալ կերակրի աղը խառնել մինչև համասեռ զանգված դառնալը: Քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, որից հետո լվանալ նախ՝ տաք, ապա՝ սառը ջրով: Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ 4-6 շաբաթ տևողությամբ:
Դիմակ վարսակի ալյուրով.
1 ճաշի գդալ վարսակի ալյուրին ավելացնել 1 գ բորակ և հում կաթ, խառնեք, մինչև խյուս ստացվի: Քսեք դեմքին և պարանոցին. նորմալ մաշկի դեպքում թողեք 15 րոպե` կախված մաշկի զգայունությունից: Քանի որ դիմակը թեթևակի կոշտանում է, նախքան հանելը դեմքը սառը ջրով լվացեք:
Գազարի դիմակ.
1 գդալ վարսակի ալյուրից, ½ դեղնուցից և 1 քերած գազարից պատրաստեք խառնուրդ մինչև խյուսանման զանգված դառնա, լավ խառնեք և քսեք դեմքին, թողեք 20 րոպե, որից հետո դեմքը լվացեք սկզբում՝ տաք, ապա՝ սառը ջրով: Եթե ավելացնեք 20 կաթիլ կիտրոնի հյութ, դիմակի սպիտակեցնող հատկությունը կուժեղանա:
Լեցիտինե դիմակ.
Ապակե բաժակի մեջ հարեք 1 ձվի դեղնուցը և ½ թեյի գդալ մեղրը: Ավելացրեք 3-5 կաթիլ ձիթապտղի յուղ, 10 կաթիլ կիտրոնի հյութ և մոտավորապես 1 թեյի գդալ վարսակի ալյուր մինչև խյուս ստացվելը: Քսեք դեմքին և պարանոցին, թողեք 15-20 րոպե: Դիմակը մաքրեք սառը ջրով և դրեք սառը կոմպրես: Մաշկի տոնուսը բարձրացնող ազդեցություն են թողնում նաև մրգային դիմակները, խմորիչային դիմակը, դեղնուցայուղային դիմակները, դեղաբույսերից դիմակը:
Հանգստացնող ներգործություն են թողնում դեղաբույսերից պատրաստված դիմակները, օրինակ` երիցուկից, լորենու ծաղկից և այլն: