Վրեժ Կիրակոսյանը շուտով հայրիկ կդառնա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի շուտով հայրիկ կդառան. Բարի լուրը երգիչն առաջինը վստահեց Life.panorama.am-ին:
«Միշտ չեմ սիրել անձնական կյանքիցս մանրամասներ հայտնել, քանի որ ըստ իս` դա երգչի համար ուղղակի PR է, այդ իսկ պատճառով ինչպես ամուսնությունս, այնպես էլ հայրիկը դառնալս չեմ թողնի, որ շատ քննարկվի,- նշեց Վրեժն ու շարունակեց,- դեռեւս չեմ ասի, առաջնեկս աղջիկ է, թե տղա, թերեւս դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, գլխավորը Աստծո այդ պարգեւին արժանանալն է, չէ որ ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երեխաները Աստծո ժառանգներն են: Իհարկե, որպես հայ տղամարդ՝ կցանկանամ իմ ընտանիքում արու զավակներ լինեն, որովհետեւ մեր երկրին, մեր բանակին տղաներ են հարկավոր»:
Վրեժ Կիրակոսյանը նկատեց, որ բարի լուրի իմանալուց ի վեր կյանքը փոխվել է.
«Երբ իմացանք, որ բալիկ ենք ունենալու, այդ վայրկյանից սկսած անասելի զգացողություններ ունեմ, կարծես համակված եմ այդ տպավորությամբ եւ էներգիայով, անգամ չեմ կարողանում բառերով նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: