Պաստելային վարդագույնի շքեղությունը (լուսանկարներ)
LifestyleԱյն ժամանակ, երբ գունատ վարդագույնի և երկնագույնի երանգներով վերարկուները թրենդային էին համարվում աշուն-ձմեռ հավաքածուներում, այսօր ևս այդ գույներն արդիական են: Մենք տեսնում ենք այդ նույն երանգներով ամառային կարճ կիսաշրջազգեստներ, թեթև սպորտային վերնաշապիկներ, բլուզներ և գարուն-ամառ հավաքածուներում առկա այլ նորաձև հագուստներ: Այս հիանալի երանգով հագուստները միշտ էլ համարվել են հաջող ընտրության արդյունք, սակայն այս տարի այս գույնը նաև դարձել է նորաձևության թրենդ: Դա համապատասխանում է շատերին և հրաշալի է նայվում տարբեր տեսակի հագուստների հետ համադրվելիս : Բացի այդ, պաստելային երանգներով հանդերձները համատեղելով մի ամբողջական կերպար ստանալը շատ հաճելի գործընթաց է:
Վարդագույնի նուրբ երանգը այս գարնան հիթն է: Այն պատկանում է չեզոք, պաստելային կատեգորիային և սազում է գործնականորեն մաշկի ցանկացած գույն ունեցող կանանց: Orer.am-ը ներկայացնում է պաստելային գույնի շքեղությունը՝ մեկ ֆոտոշարքում:






























