Խոնարհվում եմ արյան գնով հողը պահած տղերքի առջև․ Հայկ Հունանյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«X factor» նախագծի մասնակից, երգիչ Հայկ Հունանյանը Life.panorama.am-ի հետ զրուցում նախաքան մասնագիտական հարցերի ու առաջիկա ծրագերի մասին խոսելը, անդրադարձավ վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում գտնվող թիվ մեկ խնդիրն՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված քառօրյա պատերազմին:
«Բառերով ուղղակի նկարագրել այն, ինչ կատարվեց վերջին օրերին յուրաքանչյուր հայի հոգում, մի փոքր դժվար է: Այն կարծես բեկումնային էր հայի տեսակի, հայի միասնական ուժի հանդեպ ձևավորված վերաբերմունքի առումով: Ես այն վերագնահատման, վերաարժևորման ապրիլ եմ անվանում, որովհետև երկրում տիրող համատարած հիասթափությունը միանգամից փոխվեց հպարտության ու ուժի զգացումով: Հասկացանք, որ ամենադժվար պահին մենք համախմբվել, կարեկից ու հոգատար լինել գիտենք»,-ասաց երգիչը:
Ըստ երգչի, վերջին օրերին բոլորս գիտակցեցինք խաղաղության իրական գինը, դարձանք ավելի խորը, մի տեսակ ավելի իմաստուն: «Խոնարհվում եմ անմահացած մեր քաջ, արյան գնով հողը պահած տղերքի առջև, խոնարհվում եմ այդքան հերոս ծնած մայրերի առջև: Մեր զինվորների սխրանքն անմահ է ու անկոտրում: Չգիտեմ, ապրումներս մի տեսակ այլ բնույթ են ստացել, հպարտությունս ազգիս հանդեպ առավելագույնին է հասել, հատկապես տեսնելով մեր մարզիկների՝ վերջին օրերին դրսևորած գերմարդկային կամքն ու ուժը, ուղղակի հիացած եմ: Մենք հիմա ավելի, քան երբեք պիտի միասնական լինենք. համոզվեցինք, որ մեր թիկունքն ամուր է, պիտի ամուր ճակատի համար էլ պատասխանատվությունը մեզ վրա վերցնենք»,- հավելեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: