4 սերունդ. արքայական ընտանիքի նոր լուսանկարը
LifestyleՎաղը՝ ապրիլի 21-ին կլրանա Մեր Բրիտանիայի թագուհու՝ Ելիզավետա 2-րդի 90 ամյակը։ Այդ առթիվ արքայական ընտանիքը ներկայացրել է նոր ընտանեկան լուսանկար, որը հայտնվել է համացանցում։ Լուսանկարում 4 սերունդ են՝ թագուհին, արքայազն Չարլզը, արքայազն Ուիլիամը և արքայազն Ջորջը։
Ամենափոքրիկ արքայազնը՝ Ջորջը կանգնած է պատվանդանի վրա՝ ձեռքը հայրիկի՝ արքայազն Ուիլիամի ձեռքում ու ժպտում է։
