Նորթի խանդի պատճառով՝ Քիմ Քարդաշյանը որդուն սկսել է շշով կերակրել (լուսանկարներ)
LifestyleՔիմ Քարդաշյանը վերջերս կայացած հեռուստաշոուում պատմել է, որ իր փոքրիկ Սեինթին ստիպված է փոխադրել արհեստական կերակրման: Պատճառը եղել է չորսամյա դստեր խանդը:
Առաջին օրվանից, երբ աղջիկը տեսել է, թե մայրն ինչպես է կրծքով կերակրում եղբորը, սկսել է խանդի կատաղի տեսարաններ սարքել և ամեն օր կերակրման ժամանակ հիստերիկայի մեջ է ընկել: Դա Քարդաշյանին ստիպել է անցնել փոքրիկին շշով կերակրմանը:

