Երազանքներն իրականացնելու համար երբեք ուշ չէ. 91 ամյա կինը թռչել է պարաշյուտով (լուսանկարներ)
LifestyleԱվստրալուհի Մարգարեթ Ուոլթոնը որոշել է իր 91-ամյակը յուրահատուկ ձևով նշել ու իրականացնել տարիների իր երանզանքը՝ 360մ բարձրությունից պարաշյուտային թռիչք կատարել: Տարեց կինը երկնքում ճախրելով նշել տարեդարձը։
«Ես դեռ օդում եմ։ Դա մի կախարդական զգացողություն էր։ Մեկ ակնթարթում կարող ես տեսնել ամեն ինչ։ Ես երջանիկ եմ, որ արեցի դա»,- պատմել է կինը:



Թոշակառու Ուոլթոնը նաեւ նշել է, որ բոլորն ապշել են՝ տեսնելով, որ իրենց հետ օդանավ է բարձրանում 91-ամյա կինը։ Ուղեկցողն անգամ խնդրել է լուսանկարվել տատիկի հետ, քանի որ սա իսկապես ուշագրավ դեպք է։
