Վարդան Սարգսյանը՝ երգարվեստ վերադարձի, նոր տեսահոլովակի ու անձնական կյանքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Վարդան Սարգսյանի հետ, ով բավական երկար ժամանակ է՝ դադար է վերցրել երգարվեստում և վարում է «Տնից հեռու» հաղորդումը։ Զրույցի սկզբում Վարդան Սարգսյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ձեռնարկված քառօրյա պատերազմին՝ ասելով. «Ապրում էի այն ամենն, ինչ ապրում էր յուրաքանչյուր հայ՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Իհարկե, շատ դաժան էր, այդքան երիտասարդ տղաներ մահացան։ Շատ ջղայնանում էի, երբ այդ օրերին այցելում էի ադրբեջանական կայքեր և տեսնում այդքան սուտ ինֆորմացիա։ Հուսով եմ, որ այդ օրերն այլևս չեն կրկնվի»։
Անդրադառնալով երգարվեստում դադար վերցնելուն, Life.panorama.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք երգիչը չի՞ պատրաստվում նոր երգով, կամ տեսահոլովակով հանդես գալ. «Հիմա շատ զբաղված եմ «Տնից հեռու» նախագծով, ամեն օր մոնտաժ, նկարահանում, մի խոսքով աշխատանքը մեծ է, բայց հասցրել եմ ձայնագրել նոր երգ, որի հեղինակներն են Duetro studio-ն և Գրիգոր Կյոկչյանը։ Շատ գեղեցիկ մի երգ, որը կունենա տեսահոլովակ, իսկ դա կլինի նաև վերադարձ երգարվեստ, որից շատ եմ հեռացել»։
Շարունակությունը՝ այստեղ: