Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը նվիրված էր Ռոբերտ Էլիբեկյանին

Հայ արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» ավանդական շարքն այս անգամ նվիրված էր մեծանուն արվեստագետին: Այն անցկացվեց կենտրոնի «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության շրջանակներում, որին մասնակից էին Էլիբեկյանի ընկերներն ու արվեստագետները:

Ռոբերտ Էլիբեկյանը պատմեց, որ ցուցադրության համար ընտրվել են 1967-2015 թ.թ. ստեղծված նկարները:

«Հայաստանը հարուստ է եղել թատրոնով, երաժշտությամբ, գեղանկարչությյամբ, կինոյով. դրանով են արվեստագետները սնվում»,- կարծում է գեղանկարիչը: Ռոմերտ Էլիբեկյանի համար չկա ներշնչանքի ստույգ աղբյուր. նրա համոզմամբ` նկարչի վրա ազդում է ամեն ինչ:  Այն հարցին, թե ինչն է փոխվել իր արվեստի մեջ տարիների ընթացքում, նա պատասխանեց, որ ակնհայտորեն եղել է ձեռագրի փոփոխություն, բայց հիմնականը միշտ մնում է: Էլիբեկյանը խոստովանեց, որ երբեք չի մտածել, թե իր աշխատանքներում ինչ ընդհանուր գիծ կա, սակայն նշեց, որ հստակ երևում է կանացի աշխարհը, թատրոնն ու կրկեսը, անհանգստացնող ներքին խնդիրները:

«Հայաստանը հիմա դժվար ժամանակներ է ապրում. հավանական է, որ մի քանի տարի անց դրանք էլ կազդեն արվեստիս վրա»,- հավելեց նկարիչը: Գույների ընտրության մասին խոսելիս նա ասաց, որ նախապատվություններ չունի:

Ըստ նրա` սև ու սպիտակով արված գործը երբեմն ավելի վառ կարող է թվալ, քան գունավորը: «Ամբողջը բնազդների հիման վրա է, ես առաջնորդվում եմ զգացմունքներով, և մատների բարձիկները այն զգայարաններ են, որ օգնում են նկարչին»,- շեշտեց նա:

Ցուցադրությանը մասնակից գեղանկարիչ Մուշեղ Մխիթարյանն ասում է, որ ծնված օրվանից հիացել է Էլիբեկյանի նկարներով: Ամենասիրած գործերը վաղ ստեղծագործական շրջանում` 1967-ից 1970-ականներին արված նկարներն են: 

«Այդ կտավներում զգացվում է անմիջական խենթություն` առանց հաշվարկի: Ուշ շրջանի ստեղծագործություններում կա իմաստություն, միտք, վաղ շրջանում` թրթիռ ու զգացմունք»,- կարծում է Մխիթարյանը: Տարիների ընթացքում ձեռագիրն այնպես է փոխվում, որ պատկերներում պակասում են զգացմունքները, իսկ գաղափարը դառնում է ավելի խորը: Նկարիչը ընդգծեց, որ խոհրդային տարիներին արվեստում գերիշխող ուղղությունը սոցռեալզիմն էր, իսկ Էլիբեկյանը հեղափոխություն է արել` դուրս գալով այդ հոսքից: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի  Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող օգնական Արմեն Եսայանցը կարծում է, որ Ռոբերտ Էլիբեկյանի թողած ժառանգությունը հետագա սերունդներին ուղղակի հսկայական է:

«Նրա արվեստը ներկայացնում է նորովի մի աշխարհ, որտեղ կյանքը հանդես է գալիս որպես թատրոն, և դրան կարող ենք հասնել միայն իր կերտած կերպարների միջոցով: Էլիբեկյանի կտավները, կարելի է ասել, դուռ  են բացում դեպի նրա աշխարհ»,- նշում է Եսայանցը: Նա հավելեց, որ մինչ այդ եղել են բազմաթիվ ցուցահանդեսներ, բայց այս մեկն առանձնահատուկ է. ներկա յացված են մոտ 10 կտավներ նկարչի ստեղծագործական կյանքի վաղ շրջանից, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել: 

 

Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ Ղազինյան