Այսօրվա հայն այլևս առաջվանը չէ, այսօրվա հայն այլևս երբեք չի թողնի, որ իրեն կոտորեն. Հայկո
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մեկ դար ու մեկ տարի է անցել 1915թ-ից, բայց հայ ժողովուրդը շարունակում է հիշել անմեզ զոհերին, սգալ նրանց հիշատակն ու պահանջել աշխարհից արդար դատավճիռ ընդունել:
Մեզնից թերեւես յուրաքանչյուրի արմատները կարող են տանել Արեւմտյան Հայաստան, բայց գուցե ոչ բոլորս դրա մասին տեղյակ լինենք: Երգիչ Հայկոն տարիներ առաջ իր հայրական պապիկից տեղեկացել է, որ արմատներով իրենց ընտանիքն էլ Արեւմտյան Հայաստանից է եւ որ 1915թ-ի ցեղասպանության ժամանակ իր նախնիներն էլ զոհվել են թուրք բարբարոսների ձեռքով.
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը նշել է.«Իմ հայրական ընտանիքը արմատներով պատմական Սուրմալուից է՝ Իգդիրից: Արմատներիս մասին անկեղծ ասած շատ բան չգիտեմ, բայց հիշում եմ պապիկս պատմում էր, որ հայրիկիս պապը՝ Ամասյա Հակոբյանը, զինյալ հայերի շարքում է եղել, նա շատ բարի մարդ է եղել, անգամ հարևաններին օգնել է փախչել ջարդից, որոնցից շատերը կարողացել են գաղթելով փրկվել: Իսկ հետագայում ինքն էլ է եկել Արևելյան Հայաստան,- պատմեց Հայկոն ու շարունակեց.
«Ափսոսում եմ, որ շատ տեղեկություններ չունեմ արմատներիցս, բայց պապիկս պատմում էր, որ Ամասյա պապս միշտ կանգնում էր սահմանին ու արտասվում՝ հուսալով, որ մի օր կվերադառնա իր տուն: Ցավում եմ, որ ինչպես իմ ապուպապի, այնպես էլ շատերի նախնիները այդպես էլ չկարողացան կրկին գնալ իրենց հողերն ու կարոտով հանգչեցին»:
Շարունակությունը՝ այստեղ: