Հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է. Գարո Քեբաբչյան
ՀասարակությունՄերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Գարո Քեբաբչյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց հայ ժողովուրդը չպետք է բավարարվի միայն մոմ և ծաղիկ դնելով, պետք է անցնի պայքարի այլ միջոցների:
«Հարկավոր է անցնել այլ` ամեն տեսակ միջոցների: Այսինքն` լոբբինգ, քաղաքականություն, դիվանագիտություն և զորք, բանակ և ուժ: Այս 100 տարվա ընթացքում միայն հարվածողն ու սպանողն է առաջ գնում, իսկ մենք այդ ժողովուրդը չենք: Մենք դպրոցներ ու եկեղեցիներ ենք կառուցել, մշակույթ ենք զարգացրել, և հենց այդ մշակույթն է մեզ պահել: Մեր մնալու պատճառը մեր մշակույթն է, արդարությունը և պահանջատեր լինելը»,-Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գարո Քեբաբչյանը:
Նա հավելեց, որ այժմ հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է: Նրա խոսքով` վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հայի գենը պարտվող չէ: «Շատերը Հայաստանից և սփյուռքից Լեռնային Ղարաբաղում էին, կանգնած էին ժողովրդի կողքին, իսկ խաղաղության օրերին մենք հանդարտ ենք: Հայ ժողովուրդն արթնանում է, երբ նրան հարվածում են: Բայց արդեն ընդհանուր գիտակցություն կա, թե պետք է չթողնել մեզ հարվածեն, ու միայն այդ ժամանակ արթնանանք: Մենք պետք է միանանք և միացյալ մնանք հավերժ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա հավերժ գոյատևել այս աշխարհում, որտեղ արդարություն, օրենք չկա»,-նշեց նա:
Գարո Քեբաբչյանը վստահեցրեց, որ հայկական բանակը անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես հարվածել Բաքվին, բայց հավելեց, որ հայ ժողովուրդը չի ցանկանում նախահարձակ լինել, խաղաղ բնակչությանը վնաս պատճառել:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկականհամայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը`ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` < i>դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելականեկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանփաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ումիջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպեսնախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանիհանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատպետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել ենորպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա,Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի,Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ: