Ընկճախտից խուսափելու արդյունավետ միջոց. բժիշկներ
LifestyleՕրեգոնցի առաջատար մասնագետները հայտնաբերել են ընկճախտի կանխարգելման լավագույն և ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ կենդանի շփում: Այս մասին հայտնում է novoston.com-ը:
Բժիշկ Ալան Թեոն ուսումնասիրել է կամավորների անձնային, էլեկտրոնային և հեռախոսային շփումների հաճախականությունը: Հետազոտությանը մասնակցել են 12.000 կամավորներ:
Բժիշկները նշել են, որ ընկճախտի առավել շատ ախտանիշներ արտահայտվել են նրանց դեպքում, ովքեր շփվել են ընկերների և մտերիմների հետ հեռախոսով կամ համացանցում, ոչ թե անձամբ հանդիպման ժամանակ: Իսկ այն մասնակիցները, որոնք շաբաթական 3 անգամ անձամբ շփվել են հարազատների հետ, 15%-ով պակաս են տառապել ընկճախտի ախտանիշներով: