Մոնիկա Բելուչին և Դևիդ Դուխովնին կնկարահանվեն նոր «Թվին Փիքսում»
LifestyleԱմերիկյան արտադրության ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը` «Թվին Փիքսը», ավելի քան 25 տարվա դադարից հետո կրկին կվերադառնա հեռուստաեթեր, սակայն արդեն թարմացված տարբերակով: Սերիալի նկարահանման աշխատանքներում ներգրավված են կինոաշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ` Մոնիկա Բելուչի, Դևիդ Դուխովնի, Նաոմի Ուոթս, Ամանդա Սեյֆրիդ, Ջիմ Բելուշի և այլք:
Պարբերականը մանրամասնում է, որ դերասանական թիմը բաղկացած է 217 հոգուց, որում ներառված չեն օրիգինալ «Թվին Փիքսի» դերասանները:
Նշվում է, որ սերիալն էկրան կբարձրանա 2017թ.: Դրա ռեժիսորն է Դևիդ Լինչը։