Ահա, թե ինչու չպետք է հագուստ պատվիրել Չինաստանից (լուսանկարներ)
LifestyleԹեև առցանց տարբերակով գնումներ անելը բավական հարմարավետ է ու խնայող` ժամանակի ու գումարի տեսանկյունից, այնուհանդերձ` այն ունի մի շարք թերություններ: Օրինակ` շատ հաճախ անթերի ու գրավիչ լուսանկարում տեսած իրն առաքումից հետո ունենում է շատ տհաճ ու նկարին չհամապատասխանող տեսք:
Տասնյոթամյա Ալիվիա Բրիգսն իր ավարտական երեկոյի համար 223 դոլարով պատվիրել է ճոխ երեկոյան զգեստ` պատված ժանյակներով ու նուրբ ասեղնագործությամբ: Սակայն դեռահասն ուղղակի շոկի է մատնվել, երբ տեսել է, թե ինչ են իրեն առաքել:
Նա շտապել է զգեստի լուսանկարներով կիսվել սոցկայքերում` դրանց կից գրելով.
«Ահա, թե ինչու չպետք է հագուստ պատվիրել Չինաստանից: Ես սկզբում մտածեցի, թե սա գիշերազգեստ է»:




