Վենսան Կասելը դուստրերի հետ Բրազիլիայում է (ֆոտո)
LifestyleՄոնիկա Բելուչիից բաժանվելուց հետո դերասան Վենսան Կասելը տեղափոխվել է Բրազիլիա։ Եթե նկարահանումների չէ, ապա ժամանակի մեծ մասը հենց այդտեղ է անցկացնում։ Այլ երկիր տեղափոխվելը նրան չի խանգարում շփվել երեխաների՝ 12 և 6-ամյա դուստրերի հետ։
Այս պահին էլ երեխաները նրա մոտ են առանց մոր՝ Բելուչիի։ Կասելը պասիվ հանգստի սիրահարել է, նա նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել ծովափին և ուրախացնել իր երկրպագուներին իր գեղեցիկ կազմվածքով՝ չնայած տարիքին (49)։
Վերջին ժամանակներս նա զբաղված էր մի քանի ֆիլմերում նկարահանվելով։ Վերջին երկուսը «Ջեյսոն Բորն» և «Սա պարզապես աշխարհի վերջն է» ֆիլմերն են։




