Լեոնարդո դի Կապրիոն սիրային հարաբերություններ է սկսել բրիտանացի մոդել Ռոքսի Հորների հետ
LifestyleNews.am-ը գրում է.
Այն որ Լեոնարդո դի Կապրիոն անտարբեր չէ մոդելների նկատմամբ վաղուց է հայտնի: Լեոյին օրերս տեսել են բրիտանացի մոդել Ռոքսի Հորների հետ: Չնայած պապարացիները չէին կարողացել լուսանկարել նրան, բայց բրիտանուհուն արդեն անվանում էին դերասանի նոր սերը:

Այս անգամ Լեոն ու Ռոքսին միասին ընթրել են Նյու Յորքում: Ականատեսների խոսքով, նկատելի էր, որ Ռոքսին սիրահարված է Լեոյին (ով էր կասկածում):

Ի դեպ, զույգն արդեն մի քանի անգամ միասին ժամանակ է անցկացրել, փետրվարի նրանք երեկոն ու գիշերը միասին էին անցկացրել Նյու Յորքում` չնայած մոդելը վստահեցնում էր, որ դա ընդամենը ընկերական հանդիպում էր:

People-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ 41-ամյա դերասանը մոդելին նկատել էր Լոնդոնում BAFTA մրցանակաբաշխության ժամանակ: