«Շատ եմ սիրում նրան և իմ սերը փոխադարձ է». «Քաղաքում»-ի Վարուժի անկեղծ խոստովանությունը սիրելիի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Քաղաքում»-ում սերիալում Վարուժին մարմնավորող դերասան Գոռ Հարությունյանն առաջին անգամ պատմել է սիրելիի մասին: Նա Life.panorama.am-ին մանրամասնել է իր ու «գաղտնի» աղջկա հարաբերությունները:
-Գոռ, Ձեր ֆեյսբուքյան էջում կարգավիճակային փոփոխությունը շատերի աչքին է զարնել, բայց և նկատելի է, որ նրան մի տեսակ գաղտնի եք պահում, քանի որ չկան հրապարակված նկարներ և անգամ նա կեղծանվամբ է գրանցված: Ո՞վ է նա, ինչո՞ւ եք նրան այսչափ գաղտնի պահում:
- Չեմ ուզում բացահայտել նրան մինչև այն պահը, երբ մեր հարաբերությունները կտեղափոխվեն օրինական հարթություն: Արդեն երկու տարի է, ինչ միասին ենք, ես շատ եմ սիրում նրան և իմ սերը փոխադարձ է, կարծում եմ՝ սա է ամենակարևորը: Մեր հարաբերություններում ամեն ինչ շատ տնավարի է, հետևաբար ամեն ինչ տանում է դեպի օրինականացման, որը հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա:
-Օրինականացում ասելով նկատի ունեք նշանադրությո՞ւն, թե՞ ամուսնություն:
- Չէ, ամուսնություն նկատի ունեմ, այլապես նշանադրությունից հետո միևնույն է, էլի ամեն մեկս մեր տանն ենք ապրում: Այդ նշանադրություն ասվածը երևի թե այս տարի կլինի:
Շարունակությունը՝ այստեղ: