Լեդի Գագան և Էլթոն Ջոնը հագուստի նոր շարք են թողարկել
Lifestyle«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ համատեղ ելույթից հետո Լեդի Գագան և Էլթոն Ջոնը շարունակում են համագործակցությունը։ Այժմ նրանք հագուստի շարք են թողարկում:
Love Bravery ապրանքանիշի հավաքածուն խանութներում կլինի մայիսի 9-ից: Կներկայացվեն պարզ և վառ իրեր` վերնաշապիկներ, ակնոցներ, պայուսակներ, գլխարկներ: Յուրաքանչյուր իր կարժենա 100 դոլարից ոչ ավելի` 12-99 դոլար:
Յուրաքանչյուր իրի վաճառքի ¼-ը կուղարկվի աստղերին պատկանող բարեգործական հիմնադրամներից մեկին` Born This Way Foundation-ին կամ Elton John AIDS Foundation-ին։