Հայ Ավետարանական եկեղեցին 2013 թվականի նախագահական ընտրություններում ֆինանսավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին
ԲլոգԱյստեղ զավեշտականը ոչ թե արձանագրված փաստն է, այլ այն, թե ինչ լուրջ, Ամերիկա աշխարհամասը հայտնաբերողի դեմքով ու տոնայնությամբ է պարոն Ամարյանը հասարակությանը ավետում այդ «պայթունավտանգ» նորությունը:
Իսկ ես դնում եմ հետևյալ հարցադրումը. ի՞նչ է փոխվում նրանից, որ հայ բողոքականները հարում են նախագահի այս կամ այն թեկնածուին:
Ինչպես գիտենք բողոքականները Հայաստանում գրանցված կրոնական համայնք են, ՀՀ քաղաքացիներ են և օրենքով սահմանված կարգով կարող են ընտրել իրենց համապատասխան օրիենտացիան պետությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Եվ վերջապես ինչու՞ Ամարյանը չի արձանագրում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների աջակցությունը նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանին. մի՞թե նա չի հիշում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Բենթլիի Կճոյանի մասնակցությունը Սարգսյանի նախընտրական արշավին կամ Լևոն Հայրապետյանը և մյուս հայ միլիարդատերերը կարող են Սերժ Սարգսյանին ֆինանսավորել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ֆինանսավորելը արգելված է: Պարոն Ամարյանը այս հարցադրմանը պատասխանելու է հետևյալ կերպ. բողոքականների ետևում կանգնած են արևմտյան մութ և դավադիր ուժերը: Այդ իսկ պատճառով պատասխան չեմ ակնկալում: Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը