Ալեքսանդր Ամարյանը հայտարարել է, թե Հայ Ավետարանական եկեղեցին 2013 թվականի նախագահական ընտրություններում ֆինանսավորել և աջակցել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այստեղ զավեշտականը ոչ թե արձանագրված փաստն է, այլ այն, թե ինչ լուրջ, Ամերիկա աշխարհամասը հայտնաբերողի դեմքով ու տոնայնությամբ է պարոն Ամարյանը հասարակությանը ավետում այդ «պայթունավտանգ» նորությունը: Իսկ ես դնում եմ հետևյալ հարցադրումը. ի՞նչ է փոխվում նրանից, որ հայ բողոքականները հարում են նախագահի այս կամ այն թեկնածուին: Ինչպես գիտենք բողոքականները Հայաստանում գրանցված կրոնական համայնք են, ՀՀ քաղաքացիներ են և օրենքով սահմանված կարգով կարող են ընտրել իրենց համապատասխան օրիենտացիան պետությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Եվ վերջապես ինչու՞ Ամարյանը չի արձանագրում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների աջակցությունը նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանին. մի՞թե նա չի հիշում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Բենթլիի Կճոյանի մասնակցությունը Սարգսյանի նախընտրական արշավին կամ Լևոն Հայրապետյանը և մյուս հայ միլիարդատերերը կարող են Սերժ Սարգսյանին ֆինանսավորել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ֆինանսավորելը արգելված է:
Պարոն Ամարյանը այս հարցադրմանը պատասխանելու է հետևյալ կերպ. բողոքականների ետևում կանգնած են արևմտյան մութ և դավադիր ուժերը:
Այդ իսկ պատճառով պատասխան չեմ ակնկալում:Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը