Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն ամռանը կամուսնանան
LifestyleNews.am-ը գրում է.
Այս ամռանը միայն Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան չեն ամուսնանալու։ Մեզ հարսանեկան արարողությամբ կուրախացնեն նաեւ Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը: 23-ամյա երգչուհին ու 26-ամյա դերասանը նշանվել են հունվարի վերջին:

Daily Mail-ը գրում է, որ երգչուհին ուզում է հարսանիք անել ամռանը, իսկ նրա մայրը՝ Թիշը, օգնում է նրան կազմակերպչական հարցերում:
«Նրանք միասին են ապրում ու գրեթե երբեք իրարից չեն բաժանվում, շատ ժամանակ են միասին անցկացնում: Ամեն ինչ շատ լուրջ է: Հնարավոր է նրանք պարզապես կփախչեն Լաս Վեգաս և արդեն այնտեղ կամուսնանան»,- ասել է երգչուհու շրջապատից աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը սկսել են հանդիպել 2009-ից: Նրանք ծանոթացել էին «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նրանց միջեւ սիրային կապ էր սկսվել:
Երեք տարի հետո Մայլիի ու Լիամը հայտնեցին, որ նշանվել են: Բայց հարսանիքին գործն այդպես էլ չհասավ՝ 2013-ին երգչուհին ու դերասանը բաժանվեցին, ինչը հաստատեցին նրանց ներկայացուցիչները: