Տղամարդուն ծեծել են Շայա Լաբաֆի հետ նմանության պատճառով
LifestyleԱմերիկացի Մարիո Լիկատոն անծանոթի կողմից ծեծի է ենթարկվել` Շայա Լաբաֆի հետ նմանության համար: Նա այդ օրը մեկնում էր Նյու-Յորքի բարերից մեկում կայանալիք համերգի: Հարձակվողը նրան հանկարծակիի է բերել, երբ նա դուրս է եկել մետրոյից:
Նրա խոսքերով, հարձակվողը ասել էր, որ նման բան է անում, որովհետև Մարիոն նման է Շայա Լաբաֆին: Ականատեսները շտապօգնություն էին կանչել, իսկ ոստիկանությունը սկսել է հարձակվողի որոնումները: