Օրվա բաղադրատոմս. Մեղրով ու կիվիով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
Խմոր՝
3 ճաշի գդալ մեղր
100 գրամ շաքարավազ
3 հատ ձու
200 գրամ ալյուր
Կես թեյի գդալ սոդա
Կրեմ՝
140 գրամ սերուցքային կարագ
140 գրամ շաքարավազ
400 գրամ թթվասեր
4 հատ կիվի
Պատրաստման եղանակ՝
Մեղրը միախառնել շաքարավազի հետ, մի քանի րոպե դնել կրակին՝ մինչ խտանա, հետո վերցնել կրակից, ավելացնել ձուն ու հարել։

Ավելացնել ալյուրն ու սոդան։

Թխել ջեռոցում 175 աստիճանով։

Կրեմ՝
Կարագին ավելացնել շաքարավազ ու հարել։

Ավելացնել թթվասեր ու հարել, դնել սառնարան։

Խմորը բաժանել 4 շերտի։
Յուրաքանչյուր շերտի վրա քսել կրեմը, շարել կիվիները։

